ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարինե Սուքիասյան. Կա նոր ձևավորվող տրադիցիա՝ պետական ինստիտուտների և պետականության գռեհիկ արժեզրկում

Մարինե Սուքիասյան. Կա նոր ձևավորվող տրադիցիա՝ պետական ինստիտուտների և պետականության գռեհիկ արժեզրկում
09.11.2019 | 13:29

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.
«Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիացիան շատ կարևոր տրադիցիա ա» գրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։ Բնականաբար, մեկ աղբյուրից գնման եղանակով բյուջեից գումարներ կհատկացվեն և հայ մեծահարուստներն իրենց գործարանների պատին կշտապեն փակցնել «Արմենբաշու» հերթական հանճարեղությունը։
Պաշտոնաթող նախագահ Քոչարյանի լուսանկարը առյուծի ֆոնին Նիկոլի թերթը, լևոնական թևը և պսևդոիրավապաշտպան համայնքը 10 տարի պահեցին շրջանառության մեջ՝ նրան մեղադրելով դինոզավրերի ոչնչացումից մինչև Հոլոքոստ բոլոր մեղքերում։ Հիմա, երբ գործող վարչապետն իրեն ինքնամոռաց տվել է կովի գլխի կտրատմանը և հպարտությամբ ճշտում է, թե արդյո՞ք իր մանկահասակ դուստրը հասցնում է նկարել, ձայն-ձուն չկա։ «Դուխով» վարչապետը «դուխով» լյումպենի առաջ մանր-մանր կտրատում է կովի գլուխը՝ դրա մեջ դնելով տրադիացիա։


Այստեղ կա ընդամենը մեկ տրադիցիա, մեկ նոր ձևավորվող տրադիցիա՝ պետական ինստիտուտների և պետականության գռեհիկ արժեզրկում։ Գուցե սա՞ է նպատակը։
Բոլոր տեսանկյուններից կատարվածը գռեհիկ էր՝ որպես վարչապետի պահվածք, որպես կենդանիների հանդեպ բռնություն, որպես խոհարարություն, որպես մեդիա-էսթետիկա, որպես մանկավարժություն։ Հուսանք՝ Շուշանի դասղեկը հաջորդ օրերին կբացատրի, որ դա գռեհիկ էր, կարող է նույնիսկ ծնող կանչել ու բացատրել, որ փոքր երեխային չի կարելի թույլ տալ նման հակամարդկային, հակահիգիենիկ տեսարաններ նկարել. երեխայի հոգեբանությունը դրանից խեղվում է»:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ